«Չեմ կարող անտարբեր լինել». «Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը՝ «Քայլ արա» շարժմանը միանալու մասին

14:08   27 ապրիլի, 2018

«Քայլ արա» շարժմանն իր աջակցությունն է հայտնում նաեւ «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը, որը եւս մասնակցում է Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում գեղեցկուհին նշեց.

«Միացել եմ շարժմանը, քանի որ չեմ կարող անտարբեր լինել, սա ժողովրդական շարժում է, եւ ես էլ եմ այս ժողովրդի մի մասնիկը. պետք է լինենք համախմբված, միայն այդպես կլինենք անկոտրուն»:

Լիլին նաեւ նկատեց. «Ցանկացած մարդ յուրովի պատկերացում ունի ինչ-որ հարցի վերաբերյալ, կարծում եմ՝ բոլորը տեսնում են, թե ինչ է տեղի ունենում եւ ամենքը թող իր որոշումը կայացնի:

Հազվադեպ եմ հույսեր փայփայում, բայց այս անգամ հույս ունեմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այս ամենից հետո այսպես էլ համախմբված կմնանք, քանի որ ամբողջ աշխարհին պարզ դարձավ, թե հայը որքան ուժեղ, համախմբված եւ անկոտրուն է: Ես սիրում եմ իմ երկիրը՝ անկախ ամեն ինչից, եւ այս ամենը տեսնելով՝ ես միայն ցանկանում եմ, որ իմ ազգը ապրի բարեկեցիկ եւ լավ Հայաստանում, ինչի համար պայքարում ենք: Եթե իմ ցանկությամբ լիներ, իմ ժողովուրդը կլիներ ամբողջ աշխարհում առաջինը ՝չնայած չեմ կարծում, թե մենք առաջինը չենք»:

Սյունե Առաքեյան 



© NEWS.am STYLE