«Որտեղ իմ ժողովուրդը, այնտեղ էլ՝ ես». Ադրիանա Գալստյան

16:05   27 ապրիլի, 2018

«Քայլ արա» նախաձեռնության կողքին է նաեւ դերասանուհի Ադրիանա Գալստյանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ադրիանան նշեց, որ սկզբում շարժմանը միացել է Հրազդանում, այնուհետեւ՝ շարունակել Երեւանում.

«Ցույցերին միացել եմ առաջին իսկ օրվանից, որտեղ իմ ժողովուրդը, այնտեղ էլ՝ ես, այլ տարբերակ չէր էլ կարող լինել»,-նշում է նա՝ հավելելով.

«Կոչս ուղղում եմ ոչ թե ժողովրդին, որը դուրս է եկել խաղաղ պայքարի, այլ այն քաղաքական  գործիչներին, որոնք դեռ շարունակում են կասկածել մեր ուժին. ժամանակն է, որ հանձնվեն»:

Դերասանուհին ապագայի հետ կապված մեծ հույսեր ունի.

«Վստահ եմ՝ մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ երկրում, ունենալու է հավասար իրավունքներ եւ թիկունքին ունենալու է երկիրը ճիշտ կառավարող անձինք»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE