Հայտնի է դարձել արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի երրորդ երեխայի անունը

15:05   27 ապրիլի, 2018

Հայտնի է դարձել 36-ամյա Քեյթ Միդլթոնի ու 35-ամյա արքայազն Ուիլյամի երրորդ երեխայի անունը։ The Sun պարբերականը գրում է, որ երեխայի անունը Լուի Արթուր Չարլզ է։

3․8 կգ կշռող երեխան լույս աշխարհ է եկել ապրիլի 23-ին՝ Սուրբ Մարիայի հիվանդանոցում, լոնդոնյան Փադինգթոն թաղամասում։

Նորածինը կրելու է Քեմբրիջի արքայազնի տիտղոսն ու հինգերորդ տեղն է զբաղեցնելու բրիտանական գահի ժառանգորդների շարքում՝ պապից, հորից, ավագ եղբայրներից ու քրոջից հետո։

«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են հայտնել, որ իրենց որդուն անվանել են Լուի Արթուր Չարլզ։ Երեխան կրում է Թագավորական մեծություն Քեմբրիջի Լուի արքայազն տիտղոսը»,- հայտնել է Քենսինգթոնի պալատը։

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE