Քանյե Ուեսթը ու մյուս ռեփերները ստեղծում են Չիկագոյի անապահով ընտանիքների օգնության կազմակերպություն

18:10   27 ապրիլի, 2018
Քանյե Ուեսթը որոշել է օգնել իր հարազատ քաղաքի՝ Չիկագոյի աղքատներին։ TMZ-ը հայտնում է, որ 40-ամյա ռեփերը մշակել է Չիկագոյի անօթևաններին օգնելու ծրագիր։ Ընկերների հետ միասին, որոնց շարքերում են նաև ռեփերներ Common-ը, Chance The Rapper-ը, Vic Mensa-ն, Don C-ն ու քաղաքի այլ երաժիշտներ, Քանյեն մտադիր է ստեղծել Donda Social կազմակերպությունը (Դոնդան երաժշտի հանգուցյալ մոր անունն է), ու այն շատ շուտով կսկսի իր աշխատանքը։
 
Այս կազմակերպության անդամները կայցելեն քաղաքի աղքատ թաղամասերը, կզրուցեն մարդկանց հետ նրանց խնդիրների մաիսն, կգտնեն լուծումներ։ Բացի դրանից հայտնի երաժիշտները մտադիր են այնպիսի ծրագիր իրականացնել, որը քաղաքական գործիչներին կստիպի ուշադրություն դարձնել այդ մարդկանց վրա ու գործի անցնել։ Քանյեն Twitter-ում դիմել է Բարաք Օբամային, որն աշխատել է Չիկագոյում իր կարիերայի սկզբում, սակայն նա չի արձագանքել Քանյեի կոչին։


© NEWS.am STYLE