Քիմ Քարդաշյանին մեղադրել են պլագիատի մեջ

21:07   27 ապրիլի, 2018

Երեկ, Քիմ Քարդաշյանը ցուցադրել էր իր նոր KKW օծանելիքի օրիգինալ սրվակը: Սրվակն արված է Քիմ Քարդաշյանի մարմնի կառուցվածքի տեսքով: 37-ամյա աստղն իր Instagram-յան և Twitter-յան էջերում ցույց էր տվել իր մարմնի մերկ լուսանկարները (լուսանկարները շատ անկեղծ են, այդ իսկ պատճառով այստեղ չենք հրապարակի):

Պարզվում է, որ Քիմն ամբողջությամբ մերկ է ներկայացել, մինչ նրանից «կերտել են» նրա իսկ կառուցվածքը, որպեսզի հետո այդ տեսակի սրվակ պատրաստեն:

Եվ ահա, այսօր համացանցում «հարձակվել են» Քիմի վրա, մեղադրելով նրան պլագիաի մեջ:

Օգտատերը պնդում են, որ հայուհին կրկնօրինակել է Jean Paul Gaultier-ի օծանելիքի սրվակը:

Քիմը, որպես արդարացում ասել է. «Ես միշտ սիրել եմ Gaultier-ի օծանելիքները, սակայն ես ցանկանում էի ստեղծել սրվակ, որն իմ մարմնի կրկօրինակը կլիներ: Իմ ներշնչանքն են հանդիսացել քանդակներն ու արձանները»:

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE