«Երգ, որը կմխրճվի ձեր գլխի մեջ»․ Քանյե Ուեսթը հրապարակել է նոր երգ

10:09   28 ապրիլի, 2018

Քանյե Ուեսթը թողարկման է պատրաստում միանգամից երկու ալբոմ։ Ու երկուսն էլ այս տարի։ Ու մինչ տաղանդավոր ռեփերը երգեր է գրում, նրա կոմպոզիցիաների որոշ հատվածներ հայտնվել են համացանցում։

Եվ այսպես, TMZ պորտալի տրամադրության տակ են հայտնվել այն երգի հատվածները, որը դուք հաստատ կլսեք ամբողջ օրը։ Երգը վերնագրված է Lift Yourself Master ու պարունակում է բազմաթիվ վիրուսային արտահայտություններ՝ օրինակ poopity scoop, scoobity doop ու scoopity woop։ Կայքը հայտնում է, որ այդ արտահայտությունները հաստատ կմխրճվեն ձեր գլխի մեջ, ու դուք դրանք ակամա կկրկնեք ամբողջ օրը:



© NEWS.am STYLE