Քիմ Քարդաշյանը՝ իր քույր Քլոեի բոյֆրենդի դավաճանությունների մասին

14:02   28 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանը հանրահայտ Ellen DeGeneres շոուի հյուրն էր, որը եթերում կցուցադրվի երկուշաբթի։ Սակայն նկարահանումներից մի փոքրիկ հատված արդեն հայտնվել է համացանցում։ ENew-ը գրում է, որ հաղորդավարուհին չի դիմացել ու Քիմին հարցրել է նրա քրոջ՝ Քլոե Քարդաշյանի 27-ամյա բոյֆրենդ Թրիստան Թոմփսոնի դավաճանությունների մասին։

Հիշեցնենք, որ բասկետբոլիստին «բռնացրել են» երեք տարբեր աղջիկների հետ նրա ու Քլոեի դստեր՝ Թրուի լույս աշխարհ գալուց ընդամենը մի քանի օր առաջ։

«Ամեն ինչ այնքան խճճված է․․․ Բայց երբ նման իրավիճակում կա նաեւ երեխա, ես մի կողմ եմ քաշվում ու ոչինչ չեմ ասում։ Ես նույնկերպ վարվեցի իմ եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի դեպքում, երբ նա իր խնդիրներն էր լուծում իր նախկին ընկերուհու հետ։
Հասկանում եք, ես խղճում եմ Քլոեին, ամբողջ ընտանիքն աջակցում է նրան, նա շատ ուժեղ ու անում է այն ամենը, ինչն իր ուժերի սահմանում է, իսկ ես ձգտում եմ լինել ծայրաստիճան նրբանկատ, խուսափել բացասական մեկնաբանություններից, քանի որ մի օր Թրուն կկարդա այդ ամենը։ Ամեն ինչ շատ խճճված է»,- ասել է հեռուստաաստղը։



© NEWS.am STYLE