«Մեծ պատիվ է ինձ համար շփվել այս հրաշք երիտասարդների հետ». Շպռոտը՝ Գյումրիում (ֆոտո)

12:35   28 ապրիլի, 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շպռոտը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել, որպեսզի միանա համաժողովրդական շարժմանը: Երեկ երգչուհին գնացել է Գյումրի, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները մեծ հանրահավաք էին կազմակերպել:

Երգչուհու Instagram-ը լի է Գյումրիում արված լուսանկարներով.

«Մեծ պատիվ է ինձ համար շփվել այս հրաշք երիտասարդների հետ»,- լուսանկարներից մեկին կից գրել Շպռոտը:

«Մեզ հյուրընկալեց գյումրեցի Մկոյի ընտանիքը: Անչափ շնորհակալ ենք ջերմ վերաբերմունքի եւ հյուրասիրության համար: Թող ձեր օջախը շեն լինի»,- գրել է նա մեկ այլ նկարին կից:



© NEWS.am STYLE