«Սա լույսի եւ խավարի կռիվ է, որտեղ հաղթողը միշտ լույսն է». Իջինը՝ «Քայլ արա» շարժման մասին

15:05   28 ապրիլի, 2018

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը հարցազրույց է տվել NEWS.am STYLE-ին, որի ընթացքում խոսել է«Քայլ արա» շարժման մասին:

«Այսօրվա մեր համազգային շարժման մեջ իր մեծ ընդգրկումն ունի Հայաստանի ու սփյուռքի լուսավոր ու ազատասեր մեր հայ երիտասարդությունը: Ուզում եմ դիմել իմ եղբայրներին եւ քույրերին. իմ հոգին այսօր լցված է անսահման սիրով եւ հպարտությամբ: Ես չեմ կարող չլինել ձեր կողքին, քանի որ ես ձեր մի մասնիկն եմ»:

Անդրադառնալով Հայաստանի անարյուն հեղափոխությանն ու խաղաղ շարժմանը՝ Իջինը նկատեց.

«Սա հավաքական հայ ժողովրդի դրսեւորումն է, որն ուղղված է վաղվա արդար ու լուսավոր Հայաստանի կերտման սուրբ գործին: Թե ինչով եմ բացատրում այն, որ մեզ հաջողվում է այսպիսի քաղաքակիրթ ճանապարհով հաղթել, երեւի նրանով, որ իմ ժողովրդին այս շարժման ընթացքում ուղեկցում է մեր պապերի արթնացած հզոր գենետիկ կոդը: Սա լույսի եւ խավարի կռիվ է, որտեղ հաղթողը միշտ լույսն է»:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE