«Եթե իմանամ, որ մարդիկ կողքիս են միայն նրա համար, որ ճանաչված եմ, դա ինձ շատ կտխրեցնի». Ջեսիկա Ալբան դարձավ 37 տարեկան

17:05   28 ապրիլի, 2018

Հոլիվուդյան գեղեցկուհի Ջեսիկա Ալբան այսօր` ապրիլի 28-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:

Նուրբ արտաքինով աչքի ընկնող դերասանուհին խաղացել է շատ ֆիլմերում, սակայն նրան հայտնիություն բերեց «Սեւ ասպետը» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն: «Մեղքերի քաղաքը», «Ֆանտաստիկ քառյակը», «Հաջողություն, Չակ», «Աչքը», «Լրտեսների երեխաները» եւ շատ ուրիշ հայտնի կինոնկարներում դերասանուհու փայլուն խաղը նրան այսօր դարձրել է Հոլիվուդի ամենապահանջված դեմքերից մեկը:

Բացի բազմաժանր ֆիլմերում միմյանցից տարբեր հերոսուհիների կերտելուց` Ալբան ոճային փոփոխությունների սիրում է դիմել նաեւ իրական կյանքում:

Դերասանուհին հիմնականում հաճախ է փոխում վարսերի ձեւն ու երանգը: Նրան արդեն տեսել ենք եւ սեւահերի, եւ շագանակահերի, եւ շիկահերի, եւ նույնիսկ կարմրահերի կերպարներում: Սակայն այսօր նրա ոճային փոփոխությունների մասին չէ, որ խոսելու ենք. ձեր ուշադրությանն ենք ներկայկացնում դերասանուհու հայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Ես լիովին աջակցում եմ այն մարդկանց, որոնց համար արվեստը գոյատեւման ձեւ է»:

«Ես կարծում եմ, եթե մարդ ինքնավստահ է, նա ամեն ինչ կարող է հաղթահարել, անգամ, երբ ոչ մի լուծում չի գտնում տվյալ իրավիճակում»:

«Դու պետք է քո մասնագիտության մեջ լինես այնքան լավը, որքան կարող ես, բայց հաջողակ եւ լավ դերասանուհիները առաջատար են լինում՝ անկախ իրենց արտաքինից ու չափսերից»:

«Երանի ես իմ երկրորդ անձն էլ ունենայի, իսկ օրն ունենար 48 ժամ, որպեսզի ես ամեն ինչ հասցնեի անել»:

«Ամեն անգամ, երբ ինձ քննադատում էին, կամ անձիս վերաբերյալ որեւէ վատ բան ասում, ես դա սրտիս շատ մոտ էի ընդունում, իսկ հիմա՝ այդպես չէ»:

«Չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում»:

«Մեր ընտանիքում բոլորն էլ արտիստներ են տարբեր դրսեւորումներով՝ երաժիշտներ, նկարիչներ, քանդակագործներ: Այնպես որ՝ արվեստը մեր արյան մեջ է»:

«Կցանկանայի իսպաներեն խոսել իմանալ, որովհետեւ այդ դեպքում ավելի հետաքրքիր ֆիլմերի առաջարկներ կստանայի»:

«Եթե ես աշխատանք չունենայի 16 կամ 18 տարեկանում, ոչ մի էական բան չէր լինի իմ կյանքում, ես պարզապես ցանկանում էի քոլեջ ընդունվել: Չէի ցանկանում 36 տարեկանում լինել պայքարող դերասան, որն արդեն երեխաներ ունի եւ զբաղվում է մեկ այլ գործով, որն իրեն դուր չի գալիս»:

«Ես չեմ ցանկանում չարաշահել հայտնիությունս: Եթե իմանամ, որ մարդիկ կողքիս են միայն նրա համար, որ ճանաչված եմ, դա ինձ շատ կտխրեցնի»:

Լուսանկարները՝ The Honest Company, Elle Australia



© NEWS.am STYLE