Խանդի 5 գույն

12:15   29 ապրիլի, 2018

Խանդն առավել կամ պակաս չափով հատուկ է բոլոր մարդկանց, առանց բացառության: Եթե ինչ-որ մեկը կարողացել է սիրելի մարդու հետ մեկից ավելի տարի ապրել կողք-կողքի եւ ոչ մի անգամ խանդ չզգալ, նշանակում է` սիրելի մարդն ուղղակի առիթ չի տվել դրա համար: Բայց խանդը տարբեր է լինում, իսկ դրա դրսեւորումներն ուղղակիորեն կախված են մարդու անհատական  հոգեբանական որակներից: Եվ խանդն իր գույներն ունի. 

Սպիտակ խանդ

Ամենաանվնաս (եւ նույնիսկ հարաբերությունների համար օգտակար) խանդը սպիտակն է: Մարդն ինքնավստահ է, վստահում է զուգընկերոջը, բայց վճռականորեն պահպանում է  «իրենը» եւ կասեցնում է բոլոր «ոտնձգությունները»: Կենսաբանության տեսանկյունից դա առողջ բնազդ է, որը մոբիլիզացնում է կարողությունները մրցակցի հանդեպ հաղթանակի համար, ակտիվացնում եւ թարմացնում է ինտիմ հարաբերությունները, ամրապնդում է ամուսնության ներդաշնակությունը: 

Կապույտ խանդ

Կապույտ խանդը դրսեւորվում է, եթե խանդող տղամարդու/կնոջ թույլ հոգեկան աշխարհը չի հաղթահարում հոգեկան տառապանքները:  Մարդը դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է աշխարհը միագույն տեսնել: Ժամանակակից գունահոգեբանները այդ գույնը կապում են բարձր տագնապայնության եւ ինքնավստահության պակասի հետ:  Տղամարդը սուզվում է մռայլ մտքերի մեջ, կինը հաճախ առանց պատճառի լաց է լինում: Նման խանդոտների համար լավագույն դեղամիջոցը սիրո դրսեւորումն է եւ հավաստիացումները զուգընկերոջ համար իրենց կարեւորության վերաբերյալ:   

Կանաչ խանդ

Երբ դավաճանության մասին մտքերը խանդոտի մոտ վստահության են փոխակերպվում, խանդը վերափոխվում է անելանելի անձկության:  Տղամարդիկ ալկոհոլի մեջ են սփոփանք գտնում, կանայք` հակադեպրեսանտների: Ավելի լավ է գործը չթողնել ինքնահոսի, այլ դիմել հոգեբանի:  

Կարմիր խանդ

Կարմիր խանդը սարսափելի է, անհեթեթ, անվերահսկելի: Մարդու դատողությունները հաճախ անհեթեթ են: Խանդոտը կարող է, օրինակ, չափել կնոջ ճամփան աշխատանքից տուն եւ 15 րոպե ուշացումը ծեծի կհանգեցնի: Դա փսիխոզ է: Պետք է միայն բուժել: 

Մանուշակագույն խանդ

Հաջորդ խանդը մանուշակագույնն է: Չնայածն դա փոքր թափ ունեցող զառանցանք է, բայց իրականում դրա ամենանենգ տարբերակն է: Մարդն իրեն խելամիտ է պահում կյանքի բոլոր ոլորտներում, բայց խանդի առումով ոչինչ չի ուզում հասկանալ:  Խանդի մանուշակագույն զառանցանքը շատ լավ է մտածված եւ թվում է, թե նույնիսկ տրամաբանական է: Այն դժվարությամբ է ենթարկվում բուժման եւ միայն մասնագետ հոգեբանը, իսկ երբեմն` հոգեբույժը կարող է օգնել` հաղթահարելու դա: 

Աղբյուր` Liza.ua



© NEWS.am STYLE