Սիրուն Շամիջանյանը՝ Cartier Women’s Initiative մրցանակաբաշխության դափնեկիր

13:10   29 ապրիլի, 2018

Մինչ մենք զբաղված ենք մոր ներքաղաքական անցուդարձով, ապրիլի 26-ին, Սինգապուրում տեղի է ունեցել Cartier Women’s Initiative մրցանակաբաշխությունը: Այն տեղի է ունենում տարին մեկ անգամ՝սկսած 2016թ.-ից:

Այս անգամ միջացառմանը մասնակցել է մոտ 2800 դիմորդ՝ 130 երկրից: Առաջին վեց մրցանակակիրները ստացել են գումարային պարգևներ՝ հարյուր հազար դոլար մրցանակ և մեկ տարվա ընթացքում նրանց հետ համագործակցելու են մրցանակաբաշխության հետ համագործակցող ապրանքանիշները, որոնք հաղթողների համար կազմակերպում են բիզնես-դասընթացներ:

Ծրագրի հովանավորներից մեկը INSEAD ընկերությունն է: Դափնեկիրների ծրագրերը կստանան նաև լրատվամիջոցներով լայն  լուսաբանում:
Մրցանակակիրները ընտրվել են ըստ աշխարհագրական տարածաշրջանի: Այսպես, ուրեմն Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջաններից հաղթող է դարձել Սիրուն Շամիջանյանը՝ Լիբանանից:

Ծրագիրը, որով զբաղվում է Սիրունը կոչվում է Kamkalima: Այն օնլայն հարթակ է, որն օգտագործծում է արհեստական ինտելեկտը, որպեսզի օգնի արաբերենի ուսումնասիրությանն ու լեզվի դասավանդմանը:



© NEWS.am STYLE