Անաստասիա Վոլոչկովա. «Ես արժանի կերպով լողում եմ շքեղության, փառքի, արվեսի, երեխաների և մեծահասակների ծաղիկների և սիրո մեջ»

16:21   29 ապրիլի, 2018

Անաստասիա Վոլոչկովան դիմել է իր հեյթերներին: Ռուս բալերինան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա կանգնած է շքեղ մեքենայի կողքին: Վոլոչկովան հենված է մեքենային, իսկ ձեռքով բռնել է վարդերի բավականին մեծ և կրկին շքեղ ծաղկեփունջ: Նկարի մեկնաբանության հատվածում բալետի պարուհին ասել է, որ ամաչում է այն շքեղությունից, որն իրեն շրջապատում է:

Լուսանկարին կից Վոլոչկովան գրել է. «Այնքան հրաշալի է, երբ հնարավորություն կա ֆիզիկական և էմոցիոնալ մեծ ծանրաբեռնվածությունից հետո քեզ թույլ տալ հանգստանալ այնպես, ինպես ցանկանում ես! Շատ չսիրված, սարսափելի, չար, նախանձ կանայք կարող են իրենց թույլ տալ միայն վատաբանել ու չարախոսել: Այդպես նրանք խեղդվում են իրենց կեղտի մեջ, մինչ ես արժանի կերպով լողում եմ շքեղության, փառքի, արվեսի, երեխաների և մեծահասակների կողմից՝ ծաղիկների և սիրո մեջ»:



© NEWS.am STYLE