VARDA-ն ցույց է տվել ձողի վրա պարեր

12:32   30 ապրիլի, 2018

Պարուհի VARDA-ն շարունակում է իր ակտիվությունն Instagram-ում, որտեղ նա հրապարակել է երկու փոքր տեսանյութ։

Դրանցից մեկում աղջիկն իր սպին է ցույց տվել։

«Արդեն վաղը սկսվում է իմ երկար սպասված արձակուրդը։ Եթե ուշադիր նայեք՝ ձախ կոպիս վրա կնկատեք իմ սպին, որը դեռ մանկապարտեզի ժամանակներից է հայտնվել ինձ մոտ»,- մակագրել է տեսանյութը VARDA-ն։

Մյուս տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է VARDA-ն վարպետորեն պարում ձողի վրա, նա նվիրել է Պարի միջազգային օրվան, որը երեկ էր նշվում։



© NEWS.am STYLE