Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը միասին երգել են կարաոկե բարում

13:31   30 ապրիլի, 2018

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը իրար հետ նման պայմանավորվածություն ունեն։ Ամուսինները տարեկան երկու անգամ պետք է նշեն հատուկ օր, որը կոչել են Selexis day։ Ամեն ինչ տեղի է ունենում մոտավորապես այսպես՝ առանց միմյանց որևէ բան ասելու՝ նրանցից մեկնումեկը կազմակերպում է որևէ տոնական միջոցառում ու հրավիրում ընկերներին։

Առաջին Selexis day-ը կազմակերպել էր Սերենան, որը Ալեքսիսի համադասարանցիներին ու մանկության ընկերներին հրավիրել էր կարաոկե՝ ամուսնուն մատուցելով ցնցող անակնկալ։ Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ Ալեքսիսն ու Սերենան կատարել են Smashing Pumpkins խմբի Bullet with butterfly wings երգը։

«Մենք կատարում ենք Smashing Pumpkins խմբի Bullet with butterfly wings երգգը Selexisday-ին։ Ալեքսիսը լավագույնն է»,- մակագրել է տեսանյութը թենիսիստուհին։

Публикация от Serena Williams (@serenawilliams)



© NEWS.am STYLE