Արծվիկը համեմատել է իր եւ Ջենիֆեր Լոպեսի պարերը (տեսանյութ)

12:04   30 ապրիլի, 2018

Օրեր առաջ Ջենիֆեր Լոպեսն իր Youtube-յան ալիքում նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ El Anillo:

48-ամյա հայտնի երգչուհին տեսահոլովակում կրում է ԱՄՆ-ում հայտնի դիզայներ Մարիաննա Հարությունյանի զարդերը:

Հոլովակում Ջեյ Լոն կրքոտ պարեր է ցուցադրում։ «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացրած Արծվիկը նկատել է, որ երգչուհու որոշ շարժումներ նման են իր եվրատեսիլյան բեմադրությանը։ Արծվիկն իր Instagram-ում հումորային տեսանյութ է հրապարակել եւ գրել.

«Շատ զվարճալի է... Հետաքրքիր է՝ ով է ումից կրկնօրինակել շարժումները»,- կատակել է նա։



© NEWS.am STYLE