Սեւակ Խանաղյանի առաջին փորձը՝ Լիսաբոնում (տեսանյութ)

18:35   30 ապրիլի, 2018

Այսօր Լիսաբոնում կայացավ Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի առաջին մրցութային փորձը: «Եվրատեսիլի» պաշտոնական կայքն իր YouTube-ի էջում հրապարակել է փորձից փոքրիկ հատված:

Մինչ մրցութային օրերը մասնակիցները հնարավորություն կունենան եւս մի քանի փորձ իրականացնելու:

Սեւակ Խանաղյանը ելույթ է ունենալու մայիսի 8-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ՝ 16-րդ համարի ներքո: Մյուս մրցութային օրերը նախատեսված են մայիսի 10-ին եւ 12-ին:



© NEWS.am STYLE