Գաբի Գալոյանը Վահագն Հայրապետյանի հետ լուսանկար է հրապարակել հանրահավաքից

22:07   30 ապրիլի, 2018

Երգչուհի Գաբի Գալոյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհին իր տեղադրած լուսանկարում երաժիշտ Վահագն Հայրապետյանի հետ է:

Գաբի Գալոյանը նշել է նրանց գտնվելու վայրը՝ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի էր ունենում այսօրվա հանրահավաքը: 

Իր հրապարակած լուսանկարին կից երգչուհին հետևյալ մեկնաբանությունն է թողել. «Երբ նպատակը միավորում է բոլորիս տաղանդավոր Վահագն Հայրապետյան»: Իսկ հեշտեգներում Գաբին նշել է նոր սերունդ, հեղափոխություն, նոր կյանք բառերը:

Նշենք, որ ավելի վաղ երգչուհի Գաբի Գալոյանը Instagram-ի իր էջում կրքոտ լուսանկար էր հրապարակել, որտեղ նա առանց դիմահարդարման, նստած էր նստարանին՝ ցուցադրելով իր ոտքերը շատ կարճ զգեստով: Երգչուհին ոչ մի մեկնաբանություն չէր թողել լուսանկարին:



© NEWS.am STYLE