Տաթև Սարգսյանը քթի վիրահատությունից հետո առաջին լուսանկարն է հրապարակել

23:08   30 ապրիլի, 2018

Դերասանուհի Տաթև Սարգսյանը Instagram-ի իր էջում քթի վիրահատությունից հետո առաջին լուսանկարն է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին սրճարանում ընթրում է:

Տաթև Սարգսյանն իր հրապարակմանը կից թողել է ռուսալեզու մեկնաբանություն: Նա գրել է. «Ահա և իմ նոր քիթը: Տանջված ու տառապած, բայց ժպիտով և ամբողջությամբ երջանկությունից փայլող»:

Իսկ հեշթեգներում դերասանուհին նշել է երջանիկ, նոր, թարմ բառերը:

Ավելի վաղ 26-ամյա դերասանուհին վիրահատել էր քիթը, ինչի մասին տեղեկացրել էր իր Instagram-ի story բաժնում: Հրապարակած լուսանկարներին կից Տաթևը գրել էր.

«Եկավ այդ հիասքանչ օրը», ապա հայտնել էր, թե ինչպես է անցել վիրահատությունը.

«Գերհոգնածություն եմ զգում, ճնշումս անընդհատ ընկնում է, բայց այդ ամենն արժեր: Փորձարկումը բարեհաջող ավարտվեց, հիվանդը ողջ է դեռ»:



© NEWS.am STYLE