Ավելի քան 10 մլն դիտում 3 օրում՝ Կիրկորովի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում

12:14   1 մայիսի, 2018

Ֆիլիպ Կիրկորովի «Цвет настроения - синий» նոր հիթը, ավելի ճիշտ դրա տեսահոլովակն արդեն երրորդ օրն է, ինչ շարունակում է վարկանիշների առաջատար մնալ ոչ միայն Ռուսաստանում, այլև նախկին Խորհրդային միության որոշ երկրներում: Իսրայելում այն նույնպես առաջին տասնյակում է։

Ֆիլիպ Կիրկորովն օրերս ներկայացրել էր այդ երգի տեսահոլովակը, որը այս պահի դրությամբ արդեն 10 մլն դիտում ունի։

Նշենք, որ Հոլովակի ռեժիսորը Իվան Ուրգանտն է:

Տեսահոլովակում նկարահանվել են Գրիգորի Լեփսը, Թիմաթին, Օլգա Բուզովան, Նիկոլայ Բասկովը, ռեփեր Գնոյնին, իսկ Կիրկորովը հանդես է եկել ռեփեր The Face-ի դերում:



© NEWS.am STYLE