«Այսօր մենք պետք է լինենք ավելի ուժեղ, ավելի միասնական եւ ավելի համառ». Հայկ Մարության (տեսանյութ)

12:03   1 մայիսի, 2018

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով՝ տեղեկացնելով, որ այսօր ինքն իր ընտանիքի հետ դուրս է գալու Հանրապետության հրապարակ: Դերասանը հորդորել է մյուս հայրեմակիցներին էլ անել նույնը.

«Իմ հայրենակիցներ, իմ հարազատներ, այսօր մայիսի 1-ն է՝ ժողովրդական վարչապետի ընտրության օրը: Այսօր Ազգային ժողովում պետք է ընտրվի մեր վարչապետը: Այս օրերի ընթացքում մենք եղել ենք ուժեղ, միասնական, եղել ենք համառ, բայց այսօր մենք պետք է լինենք ավելի ուժեղ, ավելի միասնական եւ ավելի համառ, քանի որ կա ինֆորմացիա, որ Հանրապետական կուսակցությունն ուզում է տապալել  այս ընտրությունները: Հանրապետական կուսակցությունն ուզում է դուրս գալ ժողովրդի կամքի դեմ, ուստի ես խնդրում եմ բոլորին այսօր դուրս գալ ընտանիքներով Հանրապետության հրապարակ, որպեսզի ցույց տանք, որ մենք շատ ենք, մենք շատ ուժեղ ենք, մենք շատ համառ ենք եւ մենք ոչ մեկին չենք թողնի, որ մեր՝ ժողովրդի հաղթանակը մեր ձեռքից տանեն: Ես եւ իմ ընտանիքը հենց հիմա դուրս ենք գալիս Հանրապետության հրապարակ եւ բոլորիդ սպասում ենք այնտեղ, որպեսզի գրկախառնվենք եւ բոլորին ցույց տանք, որ հայ ժոովուրդն ունի իր վարչապետը, իր վարչապետի թեկնածուն, որը Նիկոլ Փաշինյանն է: Հաղթանակ…»:



© NEWS.am STYLE