Վաշինգտոնում բացվել է Դյագիլեւի Ռուսական բալետի ցուցադրությունը

16:11   13 մայիսի, 2013

Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Դյագիլեւի Ռուսական բալետին նվիրված ցուցահանդեսը:

Թանգարանի կայքի փոխանցմամբ, ցուցահանդեսը կազմակերպել է Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանը՝ ExxonMobil եւ «Ռոսնավթ» ընկերությունների աջակցությամբ: Ներկայացված են նկարներ, կոստյումներ եւ էսքիզներ, որոնք ստեղծել են Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Լեոն Բաքստը, Նատալյա Գոնչարովան, Միխայիլ Լարիոնովը, Նիկոլայ Ռերիխը, Ջորջո դե Կիրիկոն եւ Ժան Կոկտոն:

Հիշեցնենք, որ Սերգեյ Դյագիլեւը, ով համարվում է 20-րդ դարի մեծագույն ձեռներեցներից մեկը, 1908 թվականին ստեղծել է սեփական «Ռուսական սեզոնները»՝ 1911 թվականին այն վերածելով մշտական խմբի:



© NEWS.am STYLE