Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին կրկին հղի է

15:38   1 մայիսի, 2018

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան նորից հղի է։ 29-ամյա պարուհին հղի է երրորդ անգամ, ու նրա երրորդ երեխայի հայրն է իր 18-ամյա բոյֆրենդ՝ ռեփեր YBN Almighty Jay-ը, գրում է Page Six-ը։

«Եթե ես առանց պահպանակի սեռական հարաբերություններ եմ ունենում աղջկա հետ, ապա դա նշանակում է, որ ես ուզում եմ, որպեսզի նա հղիանա, ու եթե նա երեխա լույս աշխարհ բերի, ես ուրախ կլինեմ հայր դառնալ», - ավելի վաղ հայտնել էր ռեփերը։

Չայնան հնգամյա Քինգ Քահիրոյի (հայրը՝ ռեփեր TYGA-ից), 17 ամսական Դրիմ Ռենեի (Ռոբ Քարդաշյանից) մայրն է։

Չայնան ինքը դեռ պաշտոնապես ոչինչ չի հայտնել իր հղիության կապակցությամբ։



© NEWS.am STYLE