Քանյե Ուեսթը մյուս ռեփերների կողմից ստացած սպառնալիքներից հետո կրկնապատկել է իր թիկնապահների թիվը

17:17   1 մայիսի, 2018

Քանյե Ուեսթը մյուս ռեփերների կողմից ստացած սպառնալիքներից հետո կրկնապատկել է իր թիկնապահների թիվը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Բանն այն է, որ Քանյեն օրերս աջակցություն է հայտնել Դոնալդ Թրամփին։ Սակայն խոսքը ոչ թե Թրամփի քաղաքականությանն աջակցելու մասին էր, այլ նախագահի եռանդուն խառնվածքի, որը Քանյեն համեմատել էր իր սեփական խառնվածքի հետ։

Բայց 40-ամյա Քանյեին հերթական անգամ չեն հասկացել, ռեփերին սկսել են հանդիմանել սոցցանցերում։

Իսկ ռեփերներից մեկը՝ Daz Dillinger-ը, որը Crips խմբավորումից է, մյուս ռեփերներին կոչ է արել հարձակվել Ուեսթի վրա ու առնվազն ջարդել նրա մռութը։

«Ազգային տագնապ․ Crips խմբավորման բոլոր անդամներին կոչ եմ անում։ Պետք է հաշվեհարդար տեսնել Քանյեի հետ, նա Թրամփին է պաշտպանում», - հայտնել է  Daz Dillinger-ը։

Քանյեն երեկվանից կրկնապատկել է իր թիկնապահների թիվն ու վախենում է հարձակումներից։

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE