Միրիամ Բաղդասարյանը կանադական «Ձայնը» նախագծի եզրափակչում է

16:05   1 մայիսի, 2018

Հայուհի Միրիամ Բաղդասարյանը շարունակում է իր հաղթարշավը կանադական «Ձայնը» նախագծում: Երգչուհին, որը մրցում է Լարա Ֆաբիանի թիմում, կարողացել է հաղթահարել կիսաեզրափակիչ փուլն ու անցել է եզրափակիչ: Միրիամն այս անգամ կատարել է Ադելի When We were Young երգը եւ կրկին հիացրել ժյուրիին եւ հեռուստադիտողին:

Նրա հետ մրցութային պայքարը կշարունակեն Ջոնաթան Ֆրիմանը, Յան Բրասարդը եւ Յամա Լորենթը:



© NEWS.am STYLE