Անդրանիկ Հարությունյանը բանաստեղծության տեսքով անդրադարձել է այս օրերի հայաստանյան իրադարձություններին

17:04   1 մայիսի, 2018

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը (Անդո) Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Դերասանի տեղադրած լուսանկարում՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության փոփոխված տարբերակն է:

Այն վերաբերում է վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին:

Անդոն գրել է.

«Ես իմ անուշ Հայաստանի Փաշինյանյան դուխն եմ սիրում,

Մեր նոր սազի ուրախանվագ, նպատակասլաց լարն եմ սիրում,

Մեր այսօրվա պստոների ու ծերերի բույրը անմեղ,

Ու հայ ազգիս միսնական թավշյա, հստակ քայլն եմ սիրում»:



© NEWS.am STYLE