Էնրիկե Իգլեսիասն իր փոքրիկի հետ լուսանկար է հրապարակել

18:48   1 մայիսի, 2018

Էնրիկե Իգլեսիասն իր փոքրիկի հետ լուսանկար է հրապարակել: Իսպանացի երգիչն իր Instagram-ում իր երկվորյակներից մեկի հետ նկար է տեղադրել, որին կից գրել է. «Չեմ հավատում, որ դու իմն ես»:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին 42-ամյա Էնրիկե Իգլեսիասն ու 36-ամյա Աննա Կուրնիկովան առաջին անգամ ծնող են դարձել։ Աստղերը երկվորյակ են ունեցել՝ տղա ու աղջիկ, որոնց անվանել են Նիկոլաս ու Լյուսի։

 



© NEWS.am STYLE