«Հային չի կարելի թերագնահատել». Իվետա Մուկուչյանի կոչը՝ Հանրապետության հրապարակից

21:20   1 մայիսի, 2018

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց վարչապետի ընտրության քվեարկությունը. որոշում չկայացվեց, իսկ հաջորդ հատուկ նիստը, որի ընթացքում պետք է նոր վարչապետ ընտրվի, տեղափոխվեց մեկ շաբաթով:

Իսկ մինչ այդ Հանրապետության հրապարակում հավաքվածներին ողջունելու եկավ Իվետա Մուկուչյանը: Երգչուհին բեմից ողջունեց ներկաներին՝ ասելով.

«Ես այսօր եկել եմ ձեզ համար: Նայում եմ ձեր աչքերի մեջ եւ տեսնում հույս, ցավ, միասնություն: 2009-ին հենց այս ամենի համար ես վերադարձա Հայաստան: Խնդրում եմ, միշտ եղեք միասին, որովհետեւ հային չի կարելի թերագնահատել: Կարեւոր չէ, թե ով է կառավարում, կարեւորը՝ մենք ղեկավարենք մեր երկիրը»,- հայտարարեց նա, ապա կատարեց իր «Հայաստան ջան» հիթը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE