Ինչպես են հայտնիներն արձագանքել ԱԺ-ում վարչապետի ընտրության արդյունքներին

22:30   1 մայիսի, 2018

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց վարչապետի ընտրության քվեարկությունը. որոշում չկայացվեց, իսկ հաջորդ հատուկ նիստը, որի ընթացքում պետք է նոր վարչապետ ընտրվի, տեղափոխվեց մեկ շաբաթով: Ահա թե ինչպես հայտնիները, որոնք միացել էին համաժողովրդական շարժմանը, սոցցանցերում արձագանքեցին ԱԺ քվեարկությանը.

«Հայրենիքի մասին մտածողը դուք չեք, այլ կողքիս լացող ու հեկեկացողները»,- Facebook-ում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

«Այդքան սառնասրտորեն դեմ գնալ ժողովրդին, նողկալի է»,- գրել է DJ Ժակը:

«Շարունակելու ենք պայքարը մինչեւ վերջ: Հաղթելու ենք թափթփուկների կույտին»,- Instagram-ում գրառում է արել դիզայներ Վահան Խաչատրյանը:

«Անհերքելի է այն, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը երկրի ղեկավար է ուզում տեսնել Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ չեք ընդունում իրականությունը: Պատճառաբանում եք, որ փորձ չունի ղեկավարելու: Ուրեմն ընտրեիք ու կանգնեիք նրա կողքին՝ օգտագործելով ձեր լուսավոր ու փորձառու ուղեղները երկիրը ճիշտ կառավարելու համար: Այդ ժամանակ կապացուցեիք, որ մտահոգ եք Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության համար»,- գրել է Նարեկ Բավեյանը:

«Հայաստանի ժողովրդավար հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան»,- իր էջում էլ նշել է Հովհաննես Ազոյանը:



© NEWS.am STYLE