«Կենդանիներին ավելի շատ եմ սիրում, քան մարդկանց». Եվա Ռիվաս

00:11   2 մայիսի, 2018

Եվա Ռիվասը հերթական սադրիչ գրառումն է արել, այս անգամ՝ կենդանիների մասին: Իր Instagram-ում 30-ամյա երգչուհին շների լուսանկարներ է հրապարակել եւ գրել.

«Անկեղծ ասած՝ կենդանիներին ես ավելի շատ եմ սիրում, քան մարդկանց )»,- գրել է նա՝ հավելելով, որ վաղուց է երազում շուն ունենալու մասին:

Ի դեպ, ավելի վաղ Ռիվասը երգչուհի Սոնայի հետ լուսանկար էր հրապարակել:

«Զույգ, որի տանդեմը շատերն են սիրում։ Հիմա Սոնան է երգում, հետո՝ Սարոն, իսկ Ցարեւնա Եվանգելինան դեռ խորոված է վայելում։ Իսկ հետո կարելի է նաև աշխատել»,- մակագրել էր լուսանկարը Եվան:



© NEWS.am STYLE