Քանյե Ուեսթը պատմել է օփիոիդային դեղամիջոցներից կախվածության մասին

10:08   2 մայիսի, 2018

Բոլորդ հիշում եք, թե ինչպես երկու տարի առաջ Քանյե Ուեսթը համերգի ժամանակ նյարդային խանգարումներից հետո հիվանդանոց ընկավ: 40-ամյա ռեփերը պատմել է օփիատներից կախվածության մասին: Այս մասին գրում է TMZ: Լրատվամիջացին տված հարցազրույցում Քիմ Քարդաշյանի ամուսինն ասել է, որ կախվածություն ունի օփիոիդային ցավազրկողներից, այն բանից հետո, երբ նա վիրատության միջոցով ազատվել էր ավելորդ ճարպից:

Քանյե Ուեսթը նշել է, որ նրան լիպոսակցիա են արել 2016թ.-ին՝ The Life of Pablo ալբոմի լույս տեսնելուց կարճ ժամանակ անց: Ռեփերի խոսքերով, նա ընդունել է վիրահատություն անելու որոշում, քանզի չէր ցանկանում գեր երևալ: Ի դեպ, երաժիշտն ընդգծել է, որ ԱՄՆ-ում դա մեծ խնդիր է և շատերն ունեն կախվածություն նման դեղամիջոցներից:

Քանյեն ասել է, որ օփիոիդային ցավազրկողները նրան նշանակել է բժիշկը: Նա նշել է, որ սկզբից ընդունում էր օրը 2-ական դեղահաբ, սակայն, արդյունքում հասավ՝ մինչև 7-ի:

Օփիոիդային կախվածությունը հանգեցրեց նրան, որ երաժիշտը հոսպիտալացվեց 2016թ.-ի նոյեմբերին՝ ի օգնություն The Life of Pablo-ի համերգային շրջագայության ընթացքում:

 



© NEWS.am STYLE