Իվետա Մուկուչյան. «Մարդկանց աչքերում ամեն բան գրված է՝ ցավ, վիշտ, պայքարելու անկոտրուն կամք, համառություն, սեր» (տեսանյութ)

12:44   2 մայիսի, 2018

Երգչուհի Իվետա Մուկուչյանն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Երգչուհու տեղադրած տեսանյութը երեկվա հանրահավաքի ժամանակ իր ելույթից հատված է:

A post shared by Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan) on

Իր հրապարակած տեսանյութին կից Իվետա Մուկուչյանը գրել է հետևյալ մեկնաբանությունը. «Մի պահ կանգ առ ու նայիր շուրջդ. տեսնելու համար նայելն էլ է բավական։ Մարդկանց աչքերում ամեն բան գրված է՝ և ցավ, և վիշտ, միաժամանակ պայքարելու անկոտրում կամք, համառություն, սեր՝ մեծ ու անսահման: Սիրում եմ քեզ իմ հայ ժողովուրդ, իմ Հայաստան ջան, քո կողքին եմ միշտ ու հարատև»։

Նշենք, որ երեկ Հանրապետության հրապարակում հավաքվածներին ողջունել է Իվետա Մուկուչյանը: Երգչուհին բեմից ողջունել է ներկաներին՝ ասելով. «Ես այսօր եկել եմ ձեզ համար: Նայում եմ ձեր աչքերի մեջ եւ տեսնում հույս, ցավ, միասնություն: 2009-ին հենց այս ամենի համար ես վերադարձա Հայաստան: Խնդրում եմ, միշտ եղեք միասին, որովհետեւ հային չի կարելի թերագնահատել: Կարեւոր չէ, թե ով է կառավարում, կարեւորը՝ մենք ղեկավարենք մեր երկիրը»,- հայտարարել է նա, ապա կատարել՝ իր «Հայաստան ջան» հիթը:



© NEWS.am STYLE