Դուեյն Ջոնսոնը նշում է 46-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ամենահետաքրքիր ֆիլմերը

16:34   2 մայիսի, 2018

Ամերիկացի հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը, որը նաեւ հայտնի է The Rock (ժայռ) մականվամբ, այսօր՝ մայիսի 2-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանը դարձավ 46 տարեկան:

Դուեյնը ֆիլմասերների շրջանում հայտնի է ոչ միայն բազմաժանր դերերով, այլեւ գեղեցիկ մարմնով, ինչն ըմբշամարտով զբաղվելու արդյունքն է: Աշխարհի ըմբշամարտի առաջնությունում նա 8 անգամ հաղթող է ճանաչվել:

Դուեյնն իր մարզված մարմինն ու ուժը հաճախ ցուցադրում է ֆիլմերում: Այսօր վերհիշել ենք դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կարող եք դիտել, երբ ձեզ մոտ առաջանա «ինչ դիտել» հարցը:

«Կարիճների արքան»/The Scorpion King

«Ամազոնի գանձերը»/The Rundown

«Մումիան վերադառնում է»/The Mummy Returns

«Ջումանջի. բարի գալուստ ջունգլիներ»/Jumanji: Welcome to the Jungle

«Հերկուլես»/Hercules

Լուսանկարը՝ Amanda Edwards/WireImage



© NEWS.am STYLE