Սարգիս Գրիգորյանի կինը՝ Մանոն նախագահական նստավայրի առջև ֆլեշմոբ է անցկացրել (տեսանյութ)

15:32   2 մայիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանի կինը՝ դերասանուհի, պարուսույց՝ Մանոն Instagram-ի իր էջում, նաև story հավելվածում տեսանյութեր է հրապարակել: Մանոն մի քանի աղջինկերի հետ այս օրերին հայտնի դարձած «Իմ քայլը» երգի հնչյունների ներքո պարել են Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի առջև:

A post shared by Mano (@mano_dancer_wedding_dance) on

Իր տեղադրած տեսանյութրին կից Մանոն գրել է. «Ես հավատում եմ մեր բախտին, հայեր»:

Սարգիս Գրիգորյանի կինը նաև իրենց միանալու կոչ է արել: Ֆլեշմոբ անցկացնելուց հետո Մանոն իրեն միացած մի խումբ աղջիկների հետ՝ թև-թևի տված, վանկարկելով «Ազատ, անկախ, Հայաստան» քայլել են Բաղրամյան պողոտայով:

Կնոջ նախաձեռնությանն անդրադարձել է դերասան Սարգիս Գրիգորյանը: Նա Instagram-ի իր էջի story հավելվածում գրել է. «Կնիկ արմատս ֆլեշմոբով փողոց փակեց… Պա հո… Էս արդեն լուրջ ա»:

 



© NEWS.am STYLE