Անաիս Սարդարյանն իր նորածին որդու հետ միացել է բողոքի ակցիաներին

17:02   2 մայիսի, 2018

Դերասանուհի Անաիս Սարդարյանն Instagram-ի իր էջում, ինչպես նաև story բաժնում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին առաջին անգամ ցույց է տվել իր նորածին որդուն՝ Մոնթեին, ով զինվորական հագուստով է և պառկած՝ մանկական սայլակի մեջ:

Անաիս Սարդարյանն իր հրապարակած լուսանկարին կից գրել է. «Մոնթե դու ես տերը էս երկրի»: Իսկ հեշթեգներում նշել է «մենք ենք տերը մեր երկրի» արտահայտությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանի կինը՝ դերասանուհի, պարուսույց՝ Մանոն մասնակցելով բողոքի ակցիաներին՝ ֆլեշմոբ էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց:

Ֆլեշմոբ անցկացնելուց հետո Մանոն իրեն միացած մի խումբ աղջիկների հետ՝ թև-թևի տված, վանկարկելով «Ազատ, անկախ, Հայաստան» քայլել են Բաղրամյան պողոտայով:



© NEWS.am STYLE