«Այս պահին մենք պարտավոր ենք պաշտպանել, բայց ոչ թե ավարտական աշխատանքը, այլ սեփական հայրենիքը». Իննա Խոջամիրյան

17:35   2 մայիսի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Դերասանուհին իր տեղադրած լուսանկարում համակուրսեցիների հետ է, նրանց նստած են երևանյան ինչ-որ փողոցում, քանզի միացել են բողոքի ակցիաներին:

Իր հրապարակած լուսանկարին կից դերասանուհին գրել է. «Այսօր Իմ ՈՂՋ կուրսը հրաժարվեց պաշտպանել սեփական մագիստրոսական թեզը.... Մենք պարտավոր ենք պաշտպանել, բայց այս պահին ոչ թե ավարտական աշխատանքը, այլ սեփական հայրենիքը...Դա լինի Մի դիպլոմով ավել, թե պակաս....Սա է պաշտպանությունը...ԻՍԿ ԴՈՒ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ, ԱՆՈՒՄ ԵՍ ՔՈ ՔԱՅԼԸ????..... !»:

Իսկ հեշթեգերում երիտասարդ դերասանուհին նշել է «Ազատ, Անկախ, Հայաստան, ՔայլԱրա, ՆիկոլՎարչապետ» բառերն ու արտահայտությունները:



© NEWS.am STYLE