Սոս Ջանիբեկյանի հղի կինը ցուցադրել է կլորացած փորը (ֆոտո)

22:04   2 մայիսի, 2018

Սոս Ջանիբեկյանի հղի կինը՝ Մադոննա Հարությունյանը, ցուցադրել է կլորացած փորը: Ոճաբան եւ հաղորդավար Մադոննան այսօր տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում:

Դրանցից մեկում ապագա մայրիկը ցուցադրել է կլորացած փորը.

Նշենք, որ Սոսն այս շրջանում ակտիվ մասնակցում է համաժողովրդական շարժմանը:

«Ես հորս արեւ Ձեր հետ եմ, ոչ կալանքից եմ վախենում, ոչ՝ կրակոցից... Սահմանին մեր ախպերները մահի հետ կռիվ են տալիս, որ ոստիկանը նենց անի, որ մեզ լավ լինի ...
Ես տեսել եմ՝ ոնց են ծեծում խաղաղ ցույց անող աղջկա։ Բայց ոչինչ, իրանք մեր ախպերներն են, մենք սաղին սիրում ենք։ Մեր շարժումը սիրո շարժում ա... Հարց կա???
»,- գրել է դերասանը սոցցանցերում:



© NEWS.am STYLE