Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել

10:50   3 մայիսի, 2018

37-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում հերթական արխիվային լուսանկարն է հրապարակել: Իր տեղադրած ընտանեկան լուսանկարում 37-ամյա հեռուստաաստղը հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի, ավագ քրոջ Քորթնիի և եղբոր՝ Ռոբի հետ է: Իր հրապարակած լուսանկարին կից Քիմը նշել է դրա տարեթիվը. «1999»:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում հերթական մերկ լուսանկարն էր հրապարակել: Քիմը լուսանկարնարվել է իր նոր օծանելիքի գովազդարշավի շրջանակում, որն օրեր առաջ արդեն հայտնվել է առցանց վաճառքում։

Հիշեցնենք, որ 37-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել էր Էլեն Դեջեներեսի շոուին։ Հայուհին սկզբում պատմել է իր քրոջ՝ Քլոեի խնդիրների մասին, որին դստեր՝ Թրուի լույս աշխարհ գալուց մի քանի օր առաջ դավաճանել էր բոյֆրենդը։ Քիչ ավելի ուշ շոուի կայքում ևս մի քանի տեսանյութ է հրապարակվել Քիմի մասնակցությամբ։

Հեռուստաաստղը նաեւ պատմել է, որ երբ փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել իր ու Քանյե Ուեսթի դստերը՝ նրանք մտադիր չէին նրան Չիկագո անվանել։

«Սկզբում ես ուզում էի նրան կոչել իմ տատիկի անունով՝ Ջո, հետո մտածում էի Գրեյս անվան մասին։ Քանյեն ուզում էր իր մոր անունը տալ երեխային՝ Դոնդա։ Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում համաձայնության գալ։ Իսկ հետո ծնարանում Քանյեն առաջարկեց Չիկագո անունը, ու այն ինձ դուր եկավ»,- պատմել է Քիմը։

 



© NEWS.am STYLE