Մարիաննա Հարությունյանը ցուցադրել է իր պատրաստած շքեղ հարսանեկան թագը

11:20   3 մայիսի, 2018

ԱՄՆ-ում հայտնի զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանն Instagram-ի իր հետեւորդներին չի դադարում զարմացնել իր ստեղծած յուրօրինակ եւ ինքնատիպ զարդերով:

Այսօր հայտնի հայուհին սոցիալական ցանցի իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել՝ ցուցադրելով իր պատրաստած հարսանեկան թագը, որն ինչպես միշտ առանձնանում է առատ փայլերով:

Սպիտակ թագը պատված է թանկարժեք քարերով ու հուլունքներով:

Մարիաննան վերջերս էլ հիացրեց շատերին Ջենիֆեր Լոպեսի հետ իր համագործակցությամբ: Աշխարհահռչակ երգչուհին իր նոր՝ El Anillo տեսահոլովակում կրում է մեր հայրենակցուհու պատրաստած զարդերը:

Ավելի վաղ Քելլի Օզբորնը Մարիաննայի զարդերով հայտնվել էր BWATT ամսագրի շապիկին:



© NEWS.am STYLE