14:41 3 մայիսի, 2018Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը (Անդո) Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Դերասանի տեղադրած լուսանկարում նա հեծանիվով է:
.jpg)
Հրապարակմանը կից դերասանը թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Առողջ ապրելակերպ ամենասիրուն քաղաքում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասան Անդրանիկ Հարությունյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար էր հրապարակել: Դերասանի տեղադրած լուսանկարում՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության փոփոխված տարբերակն էր:

Այն վերաբերում է վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին: Անդոն գրել էր.
«Ես իմ անուշ Հայաստանի Փաշինյանյան դուխն եմ սիրում,
Մեր նոր սազի ուրախանվագ, նպատակասլաց լարն եմ սիրում,
Մեր այսօրվա պստոների ու ծերերի բույրը անմեղ,
Ու հայ ազգիս միսնական թավշյա, հստակ քայլն եմ սիրում»: