Սանդրա Բալոքը՝ սիրելիի հետ հարաբերությունների եւ երեխաների մասին

16:15   3 մայիսի, 2018

Հոլիվուդյան գեղեցկուհի Սանդրա Բալոքը դարձել է InStyle ամսագրի շապիկի հերոսուհին: 53-ամյա դերաանուհու լուսանկարով ամսագիրը կթողարկվի հունիսին:

Դերասանուհին ոչ միայն լուսանկարվել է ամսագրի համար, այլեւ պատմել իր բոյֆրենդի՝ Բրայան Ռենդոլի հետ հարաբերությունների եւ երեխաների՝ 8-ամյա Լուիսի եւ 5-ամյա Լեյլիի մասին:

«Նա շատ բարի է, երեխաների համար նա համար առաջինն է: Այնպես չէ, որ ես երկրորդ տեղում եմ նրանց համար, պարզապես նա ավելի զվարճալի է եւ միշտ կատակում է նրանց հետ»,-խոսելով Ռայանի մասին՝ ասել է դերասանուհին:

Լուսանկարը՝Getty

«Ինչ վերաբերում է Լուիսին՝ նա շատ զգացմունքային երեխա է: Ես նրան անվանում եմ իմ 78-ամյա որդի: Նա շատ խելացի ու բարի է: Ես այդ հատկանիշները նրա մեջ տեսա, երբ առաջին անգամ գրկեցի նրան: Իսկ Լայլան… նա շատ անվախ է, իսկական մարտիկ: Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչերի է նա հասնելու»,-պատմել է նա:

Բալոքի երկու երեխաներն էլ որդեգրած են: Դերասանուհին խոսել է նաեւ այս թեմայի շուրջ.

«Ինձ պետք չէ ասել, թե ես ինչ կարող եմ կամ չեմ կարող անել իմ մարմնի հետ, եթե դուք հոգ չեք տանում այն երեխաների մասին, որոնք մենության են մատնված կամ տուն չունեն: Եկեք ուղղակի նրանց մեր սեփական երեխաների պես վերաբերվենք: Պետք չէ ասել «որդեգրած երեխա»: Մեր երեխաների մասին խոսելիս մենք չենք ասում չէ՞ «իմ կենսաբանական երեխան», պետք է ուղղակի ասել՝ «մեր երեխաները»»:



© NEWS.am STYLE