«Ես գալիս եմ, որ միասին տոնենք մեր հաղթանակը». Սրբուհի Սարգսյան

15:47   3 մայիսի, 2018

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհին իր տեղադրած լուսանկարում դիմել է Հայաստանում բողոքի ակցիաներին մասնակցող իր հայրենակիցներին:

Սրբուհի Սարգսյանը ռուսերեն լեզվով գրել է. «Թանկագիններս, վերջապես, հաղթանակ!!!!: Մայիսի 8-ին Հայսատանի Հանրապետությունը կունենա նոր վարչապետ, որին ընտրել է ժողովուրդը: Նա հենց ինքը ժողովուրդն է! Ես վերադառնում եմ, որպեսզի ձեզ հետ միասին տոնեմ մեր հաղթանակը»:

Նշենք, որ ավելի վաղ Սրբուհի Սարգսյանն անդրադարձել էր ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի եզրափակիչ համերգին, որի ընթացքում իր ելույթի վերջում բեմում ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը:

Երգչուհին իր ելույթից մի կադր էր հրապարակել Instagram-ում եւ գրել.

«Մենք բոլորս մարդ ենք եւ երբեմն կարող ենք սխալվել: Ես լավ գիտեմ «Ուկրաինայի Ձայնի» թիմին եւ հավատում եմ նրանց ներողության անկեղծությանը: Իմ ելույթն իսկապես նվիրված էր ազատության եւ մարդու իրավուքներին համար պայքարին, այնտեղ տեղ չկա սադրանքներին: Ես շնորհակալ եմ նախագծի պրոֆեսիոնալ թիմին՝ ինձ զարգանալու հնարավորություն տալու եւ սատարելու համար: Բայց ավելի շատ շնորհակալ եմ ուկրաինացիներին իրենց բարության եւ ջերմության համար»:

Հիշեցնենք, որ Սրբուհի Սարգսյանը ելույթ էր ունեցել տեսաշարի ֆոնին, որտեղ ցուցադրվում էին  Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաները։ Ելույթի վերջում մեծ էկրանին հայտնվել էր Ադրբեջանի դրոշը: Ի դեպ, Սրբուհու ելույթն ավելի ուշ հեռացվել է նախագծի յութուբյան ալիքից:

 

 



© NEWS.am STYLE