«Ես երեխա էի, երբ նա ծնվեց». VARDA-ն շնորհավորել է եղբոր ծննդյան օրը

17:20   3 մայիսի, 2018

Պարուհի VARDA-ն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել: Իր հրապարակած լուսանկարից մեկում VARDA-ն փոքր եղբոր հետ է, իսկ մյուսն արխիվային լուսանկար է՝ իր երկու եղբայրների հետ:

Պարուհին իր տեղադրած լուսանկարին կից գրել է. Այսօր իմ փոքր եղբոր ծննդյան օրն է! Ես ինքս փոքր էի, բայց մեկ անգամ հայրս ասաց. «Դու եղբայր ես ունեցել!»: Այդ պահին դու հասունանում ես և պատասխանատվություն ես զգում, անգամ եթե դու ես դեռ երեխա!: Մենք հազվադեպ ենք հանդիպում, որովհետև ապրում ենք տարբեր երկրներում!:  Բայց ես մտադիր եմ լրացնել այդ բացթողումը!: Դավիթ, եղիր առողջ և երջանիկ!: Սիրում եմ քեզ! Հ.Գ. Երկրորդ լուսանկարում ես երկու եղբայրներիս հետ եմ, Դավիթը փոքրն է՝ իմ գրկում! Ես 12 տարեկան եմ, և արդեն այդ ժամանակ ժպտերես էի!»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարուհի VARDA-ն ծովափնյա հանգստից լուսանկար էր հրապարակել իր Instagram-ում:

«Դե, չեմ կարողանում սեղանի շուրջ նստել ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Ավելի ճիշտ՝ կարողանում եմ, բայց չեմ ցանկանում: Անգամ ամենահարգի ռեստորաններում»,- լուսանկարին կից գրել է հայուհին:

 



© NEWS.am STYLE