Մեգան Մարքլի եղբայրը փորձում է խափանել նրա եւ արքայազն Հարիի հարսանիքը

20:30   3 մայիսի, 2018

Մեգան Մարքլի եղբայրը՝ Թոմաս Մարքլը, փորձում է խափանել դերասանուհու եւ արքայազն Հարիի հարսանիքը: Թոմասը նամակ է գրել In Touch Weekly-ի խմբագրությանը, որում հայտնել է, որ արքայազն իր կյանքի մեծագույն սխալն է գործում Մեգանի հետ ամուսնանալով:

«Մեգանը հաստատ քո կինը չէ: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չես տեսնում իրական Մեգանին, որին ամբողջ աշխարհն է տեսնում»,- դիմել է նա Հարիին՝ ապա դերասանուհուն մեղադրել հորը լքելու մեջ.

«Նա օգտագործեց նրան՝ որքան կարողացավ, իսկ երբ հայրս սնանկացավ, եւ պետք էր նրան օգնել, Մեգանը սկսեց իրեն այնպես պահել, ասես նրան չի ճանաչում»,- նշված է նամակում:

Հավելենք, որ Մեգան Մարքլը Թոմասին եւ իր ընտանիքի անդամների մեծ մասին չի հրավիրել հարսանիքին, որը տեղի է ունենալու մայիսի 19-ին:

Լուսանկար՝ RexFortodom



© NEWS.am STYLE