Սանդրա Բալոքը պատմել է 16 տարեկանում սեռական ոտնձգության ենթարկվելու մասին

22:09   3 մայիսի, 2018

InStyle ամսագրի ամառային համարի շապիկին հայտնվելու է Սանդրա Բալոքը: Դերասանուհին նկարահանվել է նոր ֆոտոշարքում, ինչպես նաեւ՝ հարցազրույց տվել ամսագրին:

53-ամյա Սանդրան պատմել է իր երեխաների մասին, որոնց որդեգրել է տարիներ առաջ, ինչպես նաեւ խոստովանել, որ 16 տարեկանում սեռական ոտնձգության է ենթարկվել.

«Ես պարալիզացվել էի կատարվածից: Այնպիսի ժամանակներ էին, որ այդ մասին խոսելն ամոթ էր»,-ասել է նա:

Ի դեպ, Բալոքը վերջերս 500 հազար դոլար է նվիրաբերել Time's Up շարժմանը, որը հանդես է գալիս սեռական ոտնձգությունների դեմ:

Աղբյուրը՝ Hello



© NEWS.am STYLE