Ֆիլիպ Կիրկորովը նկարահանում է սկանդալային տեսահոլովակի շարունակությունը

16:05   4 մայիսի, 2018

Ֆիլիպ Կիրկորովի «Цвет настроения - синий» նոր հիթի տեսահոլովակը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել, չնայած այն բանին, որ տեսահոլովակում հնչում են ոչ ցենզուրային բառեր: Իսկ որոշ բլոգերներ հանդես են գալիս բողոքներով՝ տեսահոլովակի տարածման դեմ:

Ֆիլիպ Կիրկորովն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Թիմաթիի հետ: Տեսանյութն արվել է «Цвет настроения - синий» հիթի տեսահոլովակի նկարահանման ժամանակ:

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on

«Մտածում եմ, թե երկրորդ մասում ում կցանկանաք տեսնել գլխավոր դերերում: Ընկերներ, քանի որ «Цвет настроения - синий» տեսահոլովակը դիտումների քանակով նոր ռեկորդներ է սահմանում՝ արդեն 15 միլիոն և դատելով արձագանքից, մեծաքանակ մարդկանց այն դուր է գալիս և հումորի զգացումով միլիոնավոր մարդկանց մոտ ամեն ինչ նույնիսկ շատ լավ է: Մենք որոշում կայացրեցինք՝ անպայման նկարահանել շարունակությունը: Մինչ իմ դեմ պայքարում են և ստորագրություններ են հավաքում իմ «կապույտի տրամադրության դեմ բողոքների համար»՝ «մեր տրամադրությունը կապույտ գույնի մեջ» հասցրել է գլխավորել հիթ-շքերթները՝ «APPLE MUSIC» ու «ITUNES U» հավելվածներում՝ Ռուսաստանում, և առաջին հորիզոնականին է մոտենում Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Պրիբալտիկայում, ինչն ինձ չի կարող չուրախացնել, ինչպես նաև 15 միլիոն դիտումներ YOUTUBE-ում: Շնորհակալություն բոլորին, գրել է Ֆիլիպ Կիրկորովը:

Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Իվան Ուրգանտն է:

Տեսահոլովակում նկարահանվել են Գրիգորի Լեփսը, Թիմաթին, Օլգա Բուզովան, Նիկոլայ Բասկովը, ռեփեր Գնոյնին, իսկ Կիրկորովը հանդես է եկել ռեփեր The Face-ի դերում:

 

 



© NEWS.am STYLE