Քիմ Քարդաշյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել

12:06   4 մայիսի, 2018

37-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում նոր, կրքոտ լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած գայթակղիչ լուսանկարում 37-ամյա հեռուստաաստղը միայն վերնազգեստով է, այսպիսով նա ցույց է տվել իր սլացիկ ոտքերը:

Նշենք, որ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տան, մասնավորապես, Իվանկա Թրամփի և Ջարեդ Կուշների հետ բանակցությունների մեջ է՝ 62-ամյա Ալիսա Մարի Ջոնսոնին արդարացնելու համար: Այս մասին հայտնել էր TMZ-ին:

Ջոնսոնը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 1997թ.-ին՝ փողերի լվացման և թմրանյութերի առք ու վաճառքի համար:

Լրատվամիջացի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը խոստացել էր վերանայել համաներման հարցը:

Նշվում է, որ 62-ամյա Ալիսա Մարի Ջոնսոնը Քիմ Քարդաշյանին նամակ էր գրել, որտեղ խորին և սրտանց շնորհակալություն էր հայտնել նրան՝ ընտանիքի վերամիավորման հարցում օգնելու համար:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել էր հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին և գրել էր. «Ոգեւորող է տեսնել բոլոր հայերին միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է: Օգտագործում եմ այս լուսանկարը, քանի որ երբ Հայաստանում էի, այս կինը հուզեց իմ սիրտը, նան ինձ համար ուժեղ հայերի սիրտն է ներկայացնում»:

 



© NEWS.am STYLE