«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի երկրորդ փորձը` Լիսաբոնում (տեսանյութ)

14:55   4 մայիսի, 2018

Քիչ առաջ Լիսաբոնում կայացավ «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի երկրորդ փորձը: Այն արդեն հասանելի է մրցույթի պաշտոնական YouTube ալիքում:

Սեւակի առաջին փորձը կայացել էր ապրիլի 30-ին: Կայքը, համաձայն մրցույթի կանոններին, ներկայացրել էր փորձից ընդամենը փոքրիկ հատված: Այսօր եւս ներկայացվել է Սեւակի փորձից մի քանի վայրկյան:

Քիչ առաջ կայացավ նաեւ մեր ներկայացուցչի մամուլի ասուլիսը, որը NEWS.am STYLE-ը ներկայացրել է ուղիղ հեռարձակմամբ:

Սեւակը ներկայանալու է մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, որը նախանշված է մայիսի 8-ին: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 10-ին, եզրափակիչը` 12-ին: Սեւակ Խանաղյանը ելույթ է ունենալու 16-րդ համարի ներքո:



© NEWS.am STYLE