Ջիջի Հադիդը ներողություն է խնդրել իտալական Vogue-ի մայիսյան համարի շապիկի համար

19:13   4 մայիսի, 2018

Vogue ամսագրի իտալական հրատարակության մայիսյան համարի շապիկին հայտնվել է Ջիջի Հադիդը: Սակայն մոդելի լուսանկարը բուռն քննադատությունների է արժանացել:

Բանն այն է, որ սպիտակամաշկ մոդելը չափից դուրս թուխ է պատկերված ֆոտոշարքում: Քննարկումները, բնականաբար, չեն վրիպել Ջիջիի աչքից: Մոդելը շտապել է արձագանքել դրանց՝ գրելով.

«Հասկացեք, ես չեմ կառավարում նկարահանման ընթացքը: Մաշկին բրոնզագույն երանգ հաղորդելն ու ֆոտոշոփ գործածելը Սթիվեն Քլյայնի (ֆոտոշարքի հեղինակի,-խմբ.) ֆիրմային ոճն է: Նա այդ հնարքն արդեն քանի տարի է՝ կիրառում է իր աշխատանքներում: Եվ ես կարծում եմ, որ գլխավոր նպատակը եղել է ինձ այլ կերպ, ավելի կրեատիվ ներկայացնելը: Համաձայն եմ, որ վերջնական արդյունքում ամեն բան ճիշտ չի եղել, եւ քննադատությունները միանգամայն արդարացի են:

Ուզում եմ դիմել բոլոր նրանց, ում այս շապիկը վիրավորել է: Եթե ես կարողանայի կառավարել ամբողջ գործընթացը, արդյունքն այլ կլիներ: Հուսով եմ, որ սա ապագայում դաս կլինի այլ ամսագրերի համար»,- գրել է աղջիկն իր Twitter-ում:



© NEWS.am STYLE