Քիմ Քարդաշյանն իրեն երեք երեխաների միայնակ մայր է զգում. հայուհին ամուսնալուծվո՞ւմ է

20:36   4 մայիսի, 2018

Արեւմտյան մամուլը կրկին սկսել է գրել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հնարավոր ամուսնալուծության մասին:

In Touch Weekly-ն, հղում անելով Life & Style-ին, գրում է, որ Քիմն իրեն շատ միայնակ է զգում այս շրջանում եւ ցանկանում է ամուսնալուծվել Քանյեից.

«Քիմը դեպրեսիայի մեջ է: Նա իրեն երեք երեխաների միայնակ մայր է զգում: Նա կարծում է, որ Քանյեն շատ եսասեր է: Ռեփերն իր երկու ձայնասկավառակների թողարկմանն է պատրաստվում, ինչի պատճառով հաճախ է բացակայում տանից՝ Քիմին միայնակ թողնելով երեք մանկահասակ երեխաների հետ»,- հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Քարդաշյանի համբերության բաժակը լցվել է, երբ ռեփերը հայտնել է միանգամից երկու սկավառակ թողարկելու մասին:

Աղբյուրը նշում է, որ հայուհին ամուսնալուծության հարցերով արդեն քննարկում է ունեցել ընտանեկան փաստաբանի հետ:

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն երեք երեխա ունեն՝ 4 տարեկան Նորթը, 2 տարեկան Սեյնթը եւ 3 ամսական Չիկագոն:



© NEWS.am STYLE